Արևմուտքը հնարավորություններ է փնտրում ՌԴ-ին իր ավանդական տարածաշրջանից հեռացնելու համար․ Զատուլին (տեսանյութ)

Արևմուտքը հնարավորություններ է փնտրում Ռուսաստանին իր ավանդական տարածաշրջաններից հեռացնելու համար։ Այս մասին հայտարարել է ՌԴ Պետդումայի պատգամավոր, ԱՊՀ երկրների ինստիտուտի տնօրեն Կոնստանտին Զատուլինը «Լազարյան ակումբի» հանդիպման ժամանակ, որը կայացել է տեսակամրջի ձևաչափով։

«Պատմության ընթացքում եղել են իրավիճակներ, երբ Արևմուտքի քաղաքական գործիչները այսօր կամ երեկ ոսկե սարեր են խոստացել հայ ժողովրդին։ Օրինակ, ԱՄՆ նախագահ Թոմաս Վուդրո Վիլսոնը, որը Առաջին աշխարհամարտի ժամանակ և դրանից անմիջապես հետո երբեք ոչինչ չզոհաբերեց իր խոստումները կատարելու համար։ Միևնույն ժամանակ, դուք տեսնում եք՝ ինչպես են մեր խաղաղապահները պաշտպանում Լեռնային Ղարաբաղում ապրող մարդկանց կյանքն ու խաղաղությունը՝ չնայած բոլոր դժվարություններից։ Սա պետք է գնահատեն բոլորը, և ամենից առաջ, իհարկե, հենց Հայաստանը և հայ ժողովուրդը։  Իսկ ինչ վերաբերում է Արևմուտքին, ապա նա փորձում է Ռուսաստանին դուրս մղել ոչ միայն Կովկասից, այլև բոլոր միջնորդական ջանքերից»,-պարզաբանել է ռուս քաղաքական գործիչը։

Մանրամասները՝ տեսանյութում