«Ժողովրդի քվեն» տրվել է կոնկրետ պլատֆորմին, և հիմա արդեն անվիճելի է, որ այդ պլատֆորմը տապալվել է

Շատերն են բարձրաձայնում այն տրիվիալ ճշմարտությունը, որ այս ծանրագույն վիճակից ելքը պարտադիր պետք է սկսի նիկոլի ու իր թիմի հեռացմամբ։ Ասում են՝ այդ տրիվիալ ճշմարտությունը դեմ առ դեմ բարձրաձայնողներին նիկոլն ու իր էմանացված մանկլավիկները պատասխանում են իրենց ստացած «ժողովրդի քվեի» փաստարկով։

Եթե այսուհետ որևէ նիկոլական նորից կբերի այդ ապուշ փաստարկը, ապա խորհուրդ կտամ հակադարձել հետևյալ օրինակով. եթե վաճառողի գովքին հավատալով՝ խանութից գնեք 5 կիլո կռիսի թույն, բայց պարզվի՝ այն ոչ թե սպանում է կռիսներին, այլ հակառակը՝ բարձրացնում է նրանց ախորժակն ու տրամադրությունը, ապա ի՞նչ կանեք. էդ 5 կիլո կեղծ թույնը – մինչև վերջին գրամը կշահագործե՞ք, թե՞ կտաք վաճառողի գլխին ու կփորձեք ձեռք բերել որակյալ թույն։

«Ժողովրդի քվեն» տրվել է կոնկրետ պլատֆորմին, և հիմա արդեն անվիճելի է, որ այդ պլատֆորմը տապալվել է։ Այն կեղծ էր ու չաշխատող։ Ուստի քվեն արդեն առոչինչ է։

 

Ռուբեն Մելիքյանի ֆեյսբուքյան էջից