Ծովագյուղից դեպի Դիլիջանի թունելի սկզբնամաս ձյուն է տեղում

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։25-ի դրությամբ, Ծովագյուղից դեպի Դիլիջանի թունելի սկզբնամաս ձյուն է տեղում։

Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:

Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով: