Քերոբյանը «Ռոստելեկոմի» ներկայացուցիչների հետ քննարկել է ՀՀ–ում ինտերնետային ծառայությունների բարելավման հարցը

Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն ու նախարարի տեղակալ Նարեկ Տերյանն այսօր ընդունել են «Ռոստելեկոմ» ՀԲԸ-ի նախագահ Միխայիլ Օսեևսկիի գլխավորած պատվիրակությանը։

Էկոնոմիկայի նախարարության մամուլի ծառայությունից հայտնում են, հանդիպմանը քննարկվել են ընկերության կողմից Հայաստանում իրականացվող ծրագրերը, ռազմավարական նոր նախագծերն ու ներդրումային նախաձեռնությունները, որոնք վերաբերում էին, մասնավորապես, տվյալների մշակման կենտրոնի շինարարությանը:

Քննարկվել են նաև Հայաստանում մատուցվող ինտերնետային ծառայությունների բարելավմանը վերաբերող մի շարք հարցեր։

Զրուցակիցներն անդրադարձել են ՀՀ պետական կառույցների հետ տարբեր ձևաչափերով համագործակցության հնարավորություններին։