Թշնամու պահանջները և իրական խաղաղությունը

Բաքվի հայերի շրջանում կային զարմացողներ, թե ինչու Ղարաբաղի պատճառով իրենք ենթարկվեցին ջարդի ու բռնագաղթի՝ մոռանալով, որ ընդամենը 2-4 սերունդ առաջ իրենցից գրեթե բոլորը նույնպես կամ Արցախից էին, կամ Սյունիքից։

Ինքնությունից չես կարող փախչել։ Անգամ եթե ինքդ քո մեջ փախչես, արտաքին աշխարհը քեզ ընկալելու է այդ ինքնությամբ։ Հայաստանում իշխանության բերված թուրքական վարիչներին թվում է, թե Հայաստանի արցախյան ինքնությունից փախչելով՝ հնարավոր է ստրկական խաղաղ գոյակցություն ունենալ թշնամու հետ։ Ինչքան էլ փորձեն փախչել, թշնամու համար Արցախն ու արցախականը հայկական ինքնության անկյունաքարն են, ուստի՝ մինչև այն չվերացնեն, չեն հանգստանալու։

Թշնամական Թուրքիայի նախագահն այսօր թշնամական Ադրբեջանի նախագահին «հուշել է», որ միջազգային դատարանում փոխհատուցում պահանջեն Հայաստանից «Արցախի օկուպացիայի» համար։ Իսկ մինչ այդ էլ Բաքվում հայտարարում էին, որ եթե Հայաստանը փող չունի՝ այդ տուգանքը վճարելու, թող Սյունիքով «մուծվի»։

Լուծումը մեկն է՝ Հայաստանի դե-ֆակտո թուրքական վարչակարգը փոխարինել ազգային իշխանությամբ, հասնել Արցախի և Նախիջևանի (վերա)ազատագրմանը և Ադրբեջան պետության՝ տարածաշրջանային սուբյեկտայնության վերացմանը։ Միայն դրանից հետո նորից կլինի տևական խաղաղություն։

Լուսանկարում՝ Նախիջևանի սուրբ Գևորգ եկեղեցին, որ դեռ ազատագրվելու է։

 

Քաղաքագետ Էդգար Էլբակյանի ֆեյսբուքյան էջից