Թուրքիայի ԱԳՆ ղեկավարի հայտարարությունը փաստում է, որ «խաղաղության պայմանագրի» մասին խոսակցություններն անհեթեթություն են․ Տաթևիկ Հայրապետյան

«Այսօր Ստամբուլում անցկացված հանդիպման շրջանակներում Թուրքիայի ԱԳՆ ղեկավարը հայտարարել է, որ §Ադրբեջանի պահանջի համաձայն` Զանգեզուրի միջանցքի կարգավիճակը պետք է հավասարազոր լինի Լաչինի միջանցքի կարգավիճակին¦, այդ մասին գրում են ադրբեջանական աղբյուրները։ Այս հայտարարությունը ևս մեկ անգամ գալիս է փաստելու, որ Ադրբեջանը ոչ միայն Արցախն է թիրախավորում, այլև ՀՀ-ն, ուստի §խաղաղության պայմանագրի¦ մասին խոսակցություններն անհեթեթություն են։ ՀՀ ղեկավարությունը պետք է ազնիվ լինի սեփական հանրության հետ, չբթացնի կեղծ քարոզով ու անիմաստ դիսկուրսներով, հակառակ դեպքում մեր խնդիրները գնալով կխորանան»,- այս մասին գրում է ադրբեջանագետ, ԱԺ նախկին պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանը