Ձերբակալվել է փաստաբան Էրիկ Ալեքսանյանը

Քիչ առաջ ԱԱԾ-ը ձերբակալել է փաստաբան Էրիկ Ալեքսանյանին։ Լուրը հաստատել է  Փաստաբանների պալատի մամուլի քարտուղար Սիլվի Տիգրանյանը։

Այլ մանրամասներ հայտնի չեն։

Հիշեցնենք, որ Էրիկ Ալեքսանյանը ՀՀ նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի պաշտպաններից է։