Բրիտանացիները պաշտպանել են Պուտինին Եվրոպան «սառեցնելու» փորձի մեղադրանքներից հետո

Daily Mail-ի  բրիտանական հրատարակության ընթերցողները արձագանքել են այն հրապարակմանը, թե ինչպես է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը վերարկուն գցել ԱՄԷ-ի իր գործընկեր Մուհամմեդ բեն Զայեդ Ալ Նահյանի ուսերին։ Դա տեղի է ունեցել, երբ քաղաքական գործիչները բանակցությունների ավարտին դուրս են եկել փողոց։ Մեկնաբանները համաձայն չեն եղել հոդվածի հեղինակի կարծիքի հետ, որը պնդել է, թե «Պուտինը փորձում է սառեցնել մարդկանց ամբողջ Եվրոպայում»։

«Պուտինը ոչ մեկին չի սառեցնում:  Դա անում են մերոնք [եվրոպացիները]: Մենք սանկցիա ենք կիրառել ռուսների նկատմամբ: Ինչո՞ւ նրանք չեն կարող պատժամիջոցներ կիրառել մեր նկատմամբ»,- հարցրել է օտատերերից մեկը:

«Արևմուտքն ինքն իրեն սառեցնում է իր հիմար ընտրությամբ, մի մեղադրեք Պուտինին», – նշել է մեկ ուրիշը

«Հիմա սաուդցիները միավորում են ուժերը Ռուսաստանի և Չինաստանի հետ: Լավ աշխատանք, Ջո (Բայդեն – խմբ.): Դու մեզ կջարդես քո թուլամտությամբ»,- կարծիք է հայտնել մեկ այլ օգտատեր:

«Բայդենը կորցրել է Մերձավոր Արևելքի աջակցությունը: Ջոն ազգային աղետ է»,- հայտարարել է մեկ ուիշը:

«Նա (Պուտինը-Խմբ.) չի փորձում սառեցնել Եվրոպան, Եվրոպան ինքն իրեն է սառեցրել»,- ամփոփել է ընթերցողներից մեկը։