Հատուկ ներկայացուցիչների հանդիպումները ՀՀ-ում կամ Թուրքիայում անցկացնելու մասին պայմանավորվածություն չկա. ՀՀ ԱԳՆ

Պրահայում տեղի ունեցած հանդիպման ժամանակ Հայաստան֊Թուրքիա կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչների՝ Թուրքիայում կամ Հայաստանում հանդիպելու վերաբերյալ որեւէ պայմանավորվածություն ձեռք չի բերվել:

«Արմենպրես»-ի հարցմանն ի պատասխան՝ այս մասին ասաց ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Վահան Հունանյանը՝ անդրադառնալով Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուի այն հայտարարությանը, թե Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների հանդիպումներն այսուհետ կանցկացվեն Հայաստանում և Թուրքիայում:

– Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների հանդիպումներն այսուհետ  կանցկացվեն Հայաստանում և Թուրքիայում: Ինչպես կմեկնաբանեք Թուրքիայի արտգործնախարարի այս հայտարարությունը:

Պրահայում տեղի ունեցած հանդիպման ժամանակ Հայաստան֊Թուրքիա կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչների՝ Թուրքիայում կամ Հայաստանում հանդիպելու վերաբերյալ որեւէ պայմանավորվածություն ձեռք չի բերվել։ Հնչել են տարբեր առաջարկներ՝ այդ թվում սահմանը դիվանագիտական անձնագիր կրող անձանց համար բացելու վերաբերյալ։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել աշխատանքային կարգով քննարկել այդ առաջարկները։