Սիսիանի նորընտիր ավագանու լիազորությունները վաղաժամկետ կդադարեցվեն

Վարդան Բալյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Սիսիանի նորընտիր ավագանու լիազորությունները վաղաժամկետ կդադարեցվեն: «Ապրելու երկիր» կուսակցության ավագանու անդամների 4 մանդատները վայր դնելու որոշումից հետո մանդատները վայր դրեցին նաև «Աշխատանք և արդարություն»դաշինքը և «Մեկ Հայաստան» կուսակցությունը: Ամենայն հավանականությամբ նույնպիսի որոշում կկայացնի նաև Հանուն Հանրապետություն կուսակցությունը: Ստեղծվում է նախադեպ, երբ ընդդիմությունը, ձևավորելով միասնական դիրքորոշում, իշխանազրկում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը»: