Ադրբեջանցի պատգամավորը սպառնում է Հայաստանին. չեն ստորագրի խաղաղության պայմանագիրը՝ ձմռան ցրտին կմնան առանց լույսի ու գազի

Ադրբեջանցի պատգամավոր Ռասիմ Մուսաբեկովը սպառնում է հայկական կողմին՝ ադրբեջանական պայմաններով խաղաղ պայմանագրի ստորագրումից հրաժարվելու դեպքում:

«Հայերին հասկացնելու համար մենք շատ լծակներ ունենք՝ գազատար, էլեկտրահաղորդման գծեր։ Չեն ստորագրի խաղաղության պայմանագիրը, ձմռան ցրտին կմնան առանց լույսի ու գազի։ Ի՞նչ են նրանք այդ ժամանակ անելու։ Ոչինչ», – հայտարարել է Մուսաբեկովը Ադրբեջանի Հանրային հեռուստատեսության (ITV) եթերում։