Դուք չեք պատկերացնում, թե ինչ աղետ է մեզ սպասում…

Պատմության համար արձանագրենք, որ «հայերենով թվիթների սիրահար» Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հովանու ներքո Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ստորագրել են փաստաթուղթ, որից հետո Ալիևը հայտարարել է, որ «այն հայերը, ովքեր չեն ցանկանում դառնալ Ադրբեջանի քաղաքացի, պետք է հեռանան Ղարաբաղից»։

Ինչ վերաբերում է Հայաստանի և Ադրբեջանի սահմանին ԵՄ առաքելության ներկայությանը՝ որպես «անվտանգության երաշխիք», ապա հիշեցնեմ, որ ԵԱՀԿ մի ամբողջ առաքելություն աշխատել է Դոնբասում, բայց պատերազմից առաջ նրանք պարզապես լքել են պոտենցիալ վտանգավոր գոտին… Ավելին, Դոնբասի և Սիրիայի վերաբերյալ բազմաթիվ բանաձևեր կան նույնիսկ ՄԱԿ անվտանգության խորհրդի կողմից, բայց դա չկարողացավ կանգնեցնել պատերազմը:

Ակնհայտորեն, Նիկոլն իր այցի արդյունքները կներկայացնի որպես «29 800 քառակուսի կիլոմետր հայկական տարածքների համար թղթե երաշխիք» (Напомню: «Я привёз вам мир»! – эту фразу в 1938 году произносит премьер-министр Англии Чемберлен, помахивая бумажкой с обещанием Адольфа Гитлера не начинать войны с Англией)։

Բաքվին խաղաղություն պարտադրելու իրական մեխանիզմներ չունեցող փաստաթուղթ ստորագրելուց հետո, սպասելի է ու նաև տրամաբանական, որ Ադրբեջանը կարող է պատերազմ սկսել «միջանցք» ստանալու համար:

Պատերազմի պահին Փաշինյանը կհայտարարի, որ «Պուտինը պատժում է հայկական ժողովրդավարությանը Ալիևի ձեռքով», ինչից հետո նա կսկսի դիմել տարբեր կառույցների (ՆԱՏՕ-ից մինչև ՄԱԿ և ԵԱՀԿ), սակայն ոչ ոք չի կարողանա «պարտադրել Բաքվին և Անկարային խաղաղություն» (և ցանկություն էլ չի լինի պարտադրելու), և հետո կլինի այն, ինչ տեղի ունեցավ  2008-ի Մարտի 1-ին՝ աղետի պատասխանատուն «ինքն իրեն կհեռացնի» դեպքի վայրից: Բայց նրա ճակատագիրն այլևս հետաքրքիր չէ…

Դուք չեք պատկերացնում, թե ինչ աղետ է մեզ սպասում…

Բենիամին Մաթևոսյանի ֆեյսբուքյան էջից