«Փեթակ» առևտրի կենտրոնն այսօրվանից չի գործում. Կառավարության սյուրպրիզը․ աշխատակիցները բողոքի են դուրս եկել (տեսանյութ)

«Փեթակ» առևտրի կենտրոնի աշխատակիցները բողոքի ակցիա են իրականացնում Կառավարության շենքի դիմաց։ Աշխատակիցների խոսքով՝ առևտրի կենտրոնն այսօրվանից չի գործում։

Լրագրողների հետ զրույցում աշխատակիցներն ասացին, որ առավոտյան անակնկալի են եկել, երբ աշխատանքի են եկել ու տեսել, որ առևտրի կենտրոնը փակ է։ Նրանց ասել են, որ «Փեթակ» առևտրի կենտրոնը չի գործելու Կառավարության որոշմամբ։

NEWS.am-ի տեսանյութը