Երանի այն ուսուցիչներին, որոնք իրավամբ կհպարտանան իրենց սաներով ու կըմբոշխնեն իրենց առաքելության պտուղները

Լավագույն մաղթանքներով, ջերմորեն շնորհավորում եմ բոլոր հայ ուսուցիչներին` կարևոր տոնի առթիվ:

Սիրելի ուսուցիչներ, Դուք հայոց պետականության երեք անփոխարինելի հենասյուներից մեկն եք, որն իրավունք չունի սխալներ գործելու: Ձեր գործած սխալների արդյունքում հասարակություն են մուտք գործում մարդկային կերպարանքով չարիքներ, որոնք ծանր հարված են հասցնում երկրին:

Ցանկանում եմ, որ ձեր հետագա առաքելության մեջ ի նկատի ունենաք պատմական այս դաժան ու ազգակործան փուլը: Գրագետ, բանիմաց աշակերտ պատրաստելուց առաջ` նախ դաստիարակեք հավատարիմ, պարկեշտ, բարոյական, հայրենասեր ու հայրենատեր մարդիկ: Դա ավելի կարևոր է, քան ցանկացած գիտելիք, որն ունենալով հանդերձ` հայը դառնում է հողատու, դավաճան, գաղթական, փախստական, անհայրենիք, սորոսական կամ թրքամոլ:

Ոչ երանելի են այն ուսուցիչները, որոնց աշակերտներն այսօր կործանում են Արցախն ու Հայաստանը:

Երանի այն ուսուցիչներին, որոնք իրավամբ կհպարտանան իրենց սաներով ու կըմբոշխնեն իրենց առաքելության պտուղները:

Արտակ Զաքարյանի ֆեյսբուքյան էջից