Ադրբեջանական վերջին ռազմական ագրեսիայից վիրավորված զինծառայողներից 61-ն ավարտել է բուժումը

Հոկտեմբերի 5-ի դրությամբ ադրբեջանական վերջին ռազմական ագրեսիայի հետևանքով վիրավորում ստացած զինծառայողներից 61-ն ավարտել է բուժումն ու դուրս գրվել հոսպիտալներից, 40-ը՝ բուժումն ավարտել է և գտնվում է վերականգնողական արձակուրդում: Այս մասին տեղեկացրել է ՀՀ ՊՆ մամուլի քարտուղարը։

Այս պահի դրությամբ հոսպիտալներում այլևս չկա վիրավոր, որի առողջական վիճակը գնահատվի ծայրահեղ ծանր:

Շնորհակալություն բժիշկներին հսկայածավալ արդյունավետ աշխատանքի համար: