Տոյվո Կլաարը ադրբեջանական կողմից ևս տեսանյութեր է ստացել

Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրոպական միության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը իր թվիթերյան  միկրոբլոգում  հայտնել է, որ ադրբեջանական կողմից ևս մի քանի տեսանյութեր է ստացել․

«Այսօր ինձ մի քանի տեսագրություններ են ուղարկել, որոնցում, ըստ երևույթին, ցուցադրվում են ադրբեջանցիների դեմ կատարված ռազմական հանցագործությունները։ Դրանք նույնպես պետք է հետաքննվեն, և եթե իրական է, մեղավորները պետք է պատասխանատվության ենթարկվեն:

Հակամարտությունը խոր վերքեր Է թողել երկու կողմերի վրա, և դրանք բուժելու համար անհրաժեշտ է հետևողականություն»,- գրել է նա: