Ռուսաստանին միավորվելու վերաբերյալ հանրաքվեները չեն կարող ընդունվել. Գուտերեշ
ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը հայտարարել է, որ ԴԺՀ-ում, ԼԺՀ-ում, Զապորոժիեի և Խերսոնի շրջաններում անցկացված հանրաքվեները Ռուսաստանին միավորվելու վերաբերյալ «չեն կարող ընդունվել», իսկ տարածաշրջանների միացումը Ռուսաստանին չի համապատասխանում միջազգային իրավունքին, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցչությունը քննադատել է կազմակերպության գլխավոր քարտուղարի հայտարարությունը, որը, ըստ ռուսական կողմի, կարող է ազդել ՄԱԿ-ի երկրների դիրքորոշման վրա Գլխավոր ասամբլեայում հանրաքվեների թեման քննարկելուց առաջ:
«Վարչական գործառույթները գլխավոր քարտուղարին իրավունք չեն տալիս հանդես գալ քաղաքական հայտարարություններով ՄԱԿ-ի անունից, քանի որ այն պատկանում է նրա անդամ պետություններին, էլ չենք խոսում Գլխավոր ասամբլեայի կանոնադրության նորմերի և փաստաթղթերի միանձնյա մեկնաբանության մասին»,- նշել են մշտական ներկայացուցչությունում:
Ինչպես սպասվում է, ուրբաթ կամ հաջորդ շաբաթվա սկզբին ԱՄՆ-ն ու Ալբանիան ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում քվեարկության կներկայացնեն հանրաքվեները դատապարտող բանաձևի նախագիծը։ Ռուսաստանը, թերևս, հասկանալի պատճառներով, վետո կդնի դրա վրա։ Այնուհետ, ըստ կանոնակարգի, հարցը կտեղափոխվի Գլխավոր ասամբլեայի քննարկմանը։