Աշխարհը միջուկային պատերազմի շեմին. 17

Սկիզբը` այստեղ

Ռուսաստանն անհրաժեշտության դեպքում միջուկային զենք կիրառելու իրավունք ունի. ինչպես տեղեկացրել էր «Ведомости»-ին , այս մասին «Telegram»-ի իր ալիքում սեպտեմբերի 27-ին հայտարարել է Ռուսաստանի Դաշնության Անվտանգության խորհրդի նախագահի տեղակալ Դմիտրի Մեդվեդևը:

Նկատի ունենալով աշխարհում ու, մասնավորապես, ԱՄՆ- Ռուսաստան, Արևմուտք- Ռուսաստան հարաբերություններում վերջին շրջանի և, հատկապես, վերջին օրերի խիստ մտահոգիչ ու նույնիսկ տագնապալի զարգացումները, ավելորդ չենք համարում պարոն Մեդվեդևի` «Եվս մեկ անգամ միջուկային զենքի օգտագործման մասին» վերտառությամբ վերոնշյալ գրառումը  ներկայացնել ամբողջությամբ.

«Մեր թշնամիները սիրում են բարձրագոչ հայտարարություններ անել: Գործել «ազատություն», «ժողովրդավարություն», «առաքելություն» տերմիններով։ Իրականում այս ամենը պարզապես ծիսական խոսքային փորլուծություն է: Դեմագոգիայի շատրվանները, զուգորդված թշնամական կռկռացող հռետորաբանության հետ, դարձել են անգլո-սաքսոնական աշխարհի վաղուց փորձարկված զենքը, որով նրանք հեղեղում են մնացած ողջ մարդկությանը` իրենց բացառիկությունը և աշխարհը ղեկավարելու իրավունքը պաշտպանելու փորձերում:

Վերջին օրերի թեման` ռուսական միջուկային սպառնալիքը։

Բայդենն ու Թրասը, տարբեր երկրորդական բլինկեններ ու սալիվաններ` ատլանտյան թուքը շաղ տվող, Ռուսաստանից պահանջում են ձեռքը հանել իր «միջուկային կոճակից»: Բոլորը միասին մեզ անընդհատ սպառնում են «սարսափելի» հետևանքներով, եթե Ռուսաստանը միջուկային զենք կիրառի։ Իսկ նորահասի մտքով լոնդոնյան մորաքույրը լիովին պատրաստ է մեր երկրի հետ անհապաղ սկսել միջուկային հարվածների փոխանակում։

Պետք հիշեցնել ևս մեկ անգամ՝ նրանց` ծանր լոսողների համար, որոնք լսում են միայն իրենց: Ռուսաստանն իրավունք ունի միջուկային զենք կիրառել, եթե դա անհրաժեշտ լինի: Նախապես կանխորոշված ​​դեպքերում: Միջուկային զսպման ոլորտում պետական ​​քաղաքականության հիմունքներին խստորեն համապատասխան: Եթե ​​մեր կամ մեր դաշնակիցների նկատմամբ հարձակում իրականացվի նման (զանգվածային բնաջնջման, այդ թվում նաև` կենսաբանական, քիմիական.- Ա. Հ.) զենքի օգտագործմամբ: Կամ եթե սովորական զենքի կիրառմամբ ագրեսիան սպառնալիք առաջացնի մեր պետության բուն գոյությանը։ Այս մասին վերջերս ուղղակիորեն ասել Ռուսաստանի նախագահը։

Բացի այդ, մենք անելու ենք ամեն ինչ, որպեսզի թույլ չտանք մեր հանդեպ թշնամական հարևանների մոտ միջուկային զենքի հայտնվելը։ Օրինակ՝ նացիստական ​​Ուկրաինայում, որն այսօր ուղղակիորեն կառավարվում է ՆԱՏՕ-ի երկրների կողմից։

Կիևյան ռեժիմի բանականության և քաղաքական կամքի վրա հույս դնելն անիմաստ է։ Բայց, ահա, նրանց դրդող թշնամի երկրների ողջախոհության և ինքնապահպանման զգացման հանդեպ փխրուն հույս դեռ մնում է։ Նրանք հասկանում են, որ եթե Ռուսաստանին սպառնացող վտանգը գերազանցի սահմանված վտանգի սահմանը, մեզ հարկ կլինի պատասխանել։

Առանց որևէ մեկից թույլտվություն խնդրելու, առանց երկար խորհրդակցությունների։ Եվ սա հաստատ բլեֆ չէ։

Հարցն այլ բանի մեջ է. Պատկերացնենք, որ Ռուսաստանը ստիպված է օգտագործել ամենաահեղ զենքն ուկրաինական ռեժիմի դեմ` իրականացրած լայնածավալ ագրեսիա, որը վտանգավոր է մեր պետության բուն գոյության համար։ կարծում եմ, ՆԱՏՕ-ն ուղղակիորեն չի միջամտի հակամարտությանը նույնիսկ այս իրավիճակում։ Չէ՞ որ Վաշինգտոնի, Լոնդոնի, Բրյուսելի անվտանգությունը Հյուսիսատլանտյան դաշինքի համար շատ ավելի կարևոր է, քան որևէ մեկին պետք չեկող կործանվող Ուկրաինայի ճակատագիրը, թեկուզ առատորեն մատակարարված տարբեր զենքերով։ Ժամանակակից զենքի մատակարարումը պարզապես բիզնես է արևմտյան երկրների համար, ճիշտ է, խտորեն խառնված մեր նկատմամբ ատելությամբ: Ոչ ավելին: Անդրօվկիանոսյան և եվրոպացի դեմագոգները չեն պատրաստվում զոհվել միջուկային ապոկալիպսիսում։ Եվ հետևաբար` նրանք կուլ կտան ընթացիկ հակամարտությունում ցանկացած զենքի կիրառումը։ Նման մի բան…

Լավ կլիներ, որ այս տխուր եզրակացությունը Կիևում իշխանությունների կողմից գոնե մասամբ գիտակցվեր։ Ավաղ, դա գրեթե անիրական է։ Նրանք գտնվում են մշտական ​​ռազմական ուգառի մեջ են` մտահնար թմրանյութային երազներից կարճատև դադարներով»:

Ընդգծենք, որ Մեդվեդևը ներկայացրել է ոչ բոլոր իրավիճակները, որոնց դեպքում ՌԴ-ն Միջուկային զսպման ոլորտում Ռուսաստանի Դաշնության պետական ​​քաղաքականության հիմունքների մասին Ռուսաստանի նախագահի 2020թ. հունիսի 2-ի թիվ 355 հրամանագրին  համապատասխան, կարող է միջուկային զենք օգտագործել: Օրինակ, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը սեպտեմբերի 21-ի իր ուղերձում զգուշացրեց նաև ՌԴ տարածքային ամբողջականությանը սպառնացող վտանգի դեպքում բոլոր հնարավոր միջոցները կիրառելու մասին:

Ի հակադրություն Մեդվեդևի հայտարարության, Լեհաստանի արտաքին գործերի նախարար Զբիգնև Ռաուն, «Ведомости»-ի տեղեկացմամբ , RMF FM ռադիոկայանի եթերում թույլատրելի ու հնարավոր է համարել Ուկրաինայում միջուկային զենքի կիրառման դեպքում ՆԱՏՕ-ի զորքերի մուտքն այնտեղ: Ըստ նրա, ՆԱՏՕ-ի ուժերի մասնակցությունը Ուկրաինայի հակամարտությանը հնարավոր է, եթե Ռուսաստանը այնտեղ միջուկային զենք օգտագործի։

«Այդպիսի իրավիճակում ՆԱՏՕ-ի երկրների պատասխանը հավանաբար կլինի այնպես, ինչպես ներկայացրել է ԱՄՆ-ի նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը, այսինքն՝ այն կհանդիսանա կոնվենցիոն պատասխան Ուկրաինայի տարածքում»,- ըստ ՏԱՍՍ-ի մեջբերման, ասել է Ռաուն:

Պատասխանելով ճշտող հարցին, թե դա արդյոք նշանակո՞ւմ է ՆԱՏՕ-ի զորքերի տեղակայում Ուկրաինայում, Լեհաստանի ԱԳՆ ղեկավարը չի բացառել նման սցենարը։ Միաժամանակ նա նշել է, որ դաշինքի զորքերը Ուկրաինայի տարածք մտցնելու փոխարեն, «կարելի է օգտագործել սովորական սպառազինություն», այդ թվուն` ինքնաթիռներ և հրթիռներ։

«Ընդ որում, պարտադիր չէ, որ ուկրաինական տարածքից»,- պարզաբանել է Ռաուն:

Ռուսաստանի իշխանությունները բազմիցս մատնանշել են Կիևին Արևմուտքի կողմից ռազմական աջակցության աճը։ ՌԴ ԱԳՆ-ն այս միտումը վտանգավոր է որակել և հայտարարել, որ ԱՄՆ-ն աստիճանաբար դառնում է «հակամարտող կողմ»։ Սեպտեմբերի 21-ի իր ուղերձում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ընդգծել է, որ Ռուսաստանը ներկայումս դիմակայում է «Հավաքական Արևմուտքի գործնականում ողջ ռազմական մեքենային»։ Նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը նույնպես նշել է, որ Ռուսաստանը փաստացի պայքարում է ՆԱՏՕ-ի բլոկի դեմ։

Միաժամանակ ԱՄՆ-ը և այլ արևմտյան երկրներ շարունակում են ռազմական աջակցություն ցուցաբերել Ուկրաինային։ Պենտագոնի տվյալներով` 2021թ. հունվարից ԱՄՆ-ը 15,2 մլրդ դոլարի օգնություն է հատկացրել Ուկրաինային՝ երկրի անվտանգությունն ապահովելու համար։ Դրանից Կիևն Ուկրաինայում ՌԴ հատուկ ռազմական գործողության սկզբից ի վեր ստացել է 14,5 մլրդ դոլար։

Սեպտեմբերի սկզբին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հավանություն է տվել Ուկրաինային 675 մլն դոլարի ռազմական օգնության նոր փաթեթին: Ի հավելումն սրա, նախօրեին «Reuters»-ը հայտնել էր Կիևին 1.1 մլրդ դոլարի ռազմական օգնության նոր փաթեթ տրամադրելու ամերիկյան իշխանությունների ծրագրերի մասին։

 

Շարունակելի

Արթուր Հովհաննիսյան