Աշխարհը միջուկային պատերազմի շեմին. 16

Սկիզբը` այստեղ

ԱՄՆ վարչակազմի պաշտոնական ներկայացուցիչ Կարին Ժան-Պիերը, ՏԱՍՍ-ի տեղեկացմամբ, հայտարարել է, որ ԱՄՆ-ը լրջորեն է վերաբերվում Ռուսաստանի սպառնալիքներին` կապված իր տարածքային ամբողջականության նկատմամբ սպառնալիքի դեպքում միջուկային զենք կիրառելու հնարավորության հետ, սակայն, ըստ ԱՄՆ գնահատականների, ներկայումս նշաններ չկան, որ Մոսկվան պատրաստվում է օգտագործել միջուկային զենք։

«Ապացույցների (միջուկային զենքի կիրառման նախապատրաստման) կամ շանսերի առումով մենք դա այս պահին չենք տեսել,- ասել է Սպիտակ տան մամուլի քարտուղարը։- Մենք շատ լուրջ ենք վերաբերվում այդ սպառնալիքներին, սակայն այս փուլում միջուկային ուժերի մեր պատրաստվածության մակարդակը փոխելու որևէ պատճառ չենք տեսել»:

Ավելի վաղ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշն աշխարհի երկրներին կոչ էր արել հրաժարվել միջուկային պատերազմի հնարավորության քննարկումներից և միջուկային հռետորաբանության մեջ «հետքայլ կատարել»։ Նրա կարծիքով, միջուկային զենքի ցանկացած կիրառում կհանգեցնի «մարդասիրական արմագեդոնի»։

Գուտերեշը նկատի ունի նույնիսկ ամենափոքր հզորության մարտավարական միջուկային զենքի կիրառումը, մինչդեռ բոլորին էլ պարզ է, որ ռազմավարական նշանակության միջուկային զենքի լայնածավալ կիրառումը կհանգեցնի ոչ միայն ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի ասած «մարդասիրական արմագեդոնին», այլև համընդհանուր արմագեդոնի, մարդկության պատմության մեջ չտեսնված համաղետի, Երկիր մոլորակն ուղղակի կմոխրանա:

Ինչպես արդեն նշել ենք հոդվածաշարի նախորդած մասում, Մեծ Բրիտանիայի վարչապետ Լիզ Թրասը, որն ամբողջովին ծառայում է գլոբալիստներին, ջհուդամասոններին, օրերս Արևմուտքին կոչ է արել անտեսել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի` միջուկային զենքի հետ կապված նախազգուշացումները, շարունակել հակառուսական պատժամիջոցներ կիրառել և օգնել Ուկրաինային։ Սակայն, դրանից կարճ ժամանակ անց, Մեծ Բրիտանիայի գլխավոր շտաբի պետ Էնթոնի Ռադակինը հրավիրել և Բրիտանիայի պաշտպանության նախարարությունում հանդիպել է ռուս ռազմական կցորդ, գնդապետ Մաքսիմ Ելովիկի հետ՝ երկու պետությունների միջև ռազմական հաղորդակցության ուղիներն ուժեղացնելու ջանքերի շրջանակում։ Այս մասին Twitter-ի իր էջում հայտնել է Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարությունը։

«Այսօր ես հանդիպեցի Ռուսաստանի ռազմական կցորդ, գնդապետ Մաքսիմ Ելովիկի հետ՝ Ռուսաստանի Դաշնության հետ ռազմական կապի ուղիների ամրապնդմանն ուղղված շարունակական ջանքերի շրջանակում՝ ռիսկերը կառավարելու և էսկալացիայից խուսափելու նպատակով»,- նշված է հաղորդագրության մեջ:

Նշենք, որ Ռադակինի և Ելովիկի հանդիպման նպատակն ինչ- որ չնախատեսված գործողության, հնարավոր դիպվածի, պատահականության կամ թյուրըմբռնման հետևանքով երկու պետությունների միջև ռազմական բախման հնարավորությունը բացառելը կամ դրա հավանականությունն առավել նվազեցնելը, զրոյին մոտեցնելն է, իսկ ինչ վերաբերվում է միջուկային զենքի կիրառմանը, ապա չափազանց դժվար է ասել, թե որևէ պետության կողմից նշված զենքի կիրառումից հետո ինչ կլինի:

Ի դեպ, հիշյալ հանդիպման նախօրեին բրիտանական «Daily Mail» թերթի սյունակագիրը գրել էր, որ ուկրաինական հակամարտությունը բորբոքելու փոխարեն, ժամանակն է վերջ տալ դրան: Փորձագետը դա փաստարկել էր նրանով, Բրիտանիային անհրաժեշտ է լսել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի խոսքերը միջուկային զենքի կիրառման վերաբերյալ:

Ռուսաստանի Դաշնության Անվտանգության խորհրդի նախագահի տեղակալ Դմիտրի Մեդվեդևը, ինչպես տեղեկացրել է «Ведомости»-ին , «Telegram»-ի իր ալիքում երեկ հայտարարել է, որ Ռուսաստանն անհրաժեշտության դեպքում միջուկային զենք կիրառելու իրավունք ունի:

«Ռուսաստանն իրավունք ունի անհրաժեշտության դեպքում միջուկային զենք կիրառել, կանխորոշված ​​դեպքերում: Միջուկային զսպման ոլորտում պետական ​​քաղաքականության հիմունքներին խիստ համապատասխան»,- գրել է Մեդվեդևը։

Նա պարզաբանել է, որ նման արձագանքը կհետևի Ռուսաստանի գոյությանը սպառնացող վտանգի դեպքում։ Մոսկվան միջուկային զենք օգտագործելու իրավունք ունի նաև ի պատասխան երկրի կամ նրա դաշնակիցների նկատմամբ զանգվածային բնաջնջման զենքի կիրառմամբ հարձակման։

Մեդվեդևը նաև զգուշացրել է արևմտյան երկրներին Ուկրաինայում միջուկային զենք տեղակայելուց։

«Եթե Ռուսաստանին սպառնացող վտանգը գերազանցի սահմանված վտանգի սահմանը, մենք ստիպված կլինենք պատասխանել: Առանց որևէ մեկից թույլտվություն խնդրելու, առանց երկար խորհրդակցությունների։ Եվ սա միանշանակ բլեֆ չէ»,- ընդգծել է քաղաքական գործիչը։

ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահը միաժամանակ կարծում է, որ ՆԱՏՕ-ի երկրներն ուղղակիորեն չեն միջամտի հակամարտությանը, եթե խոսքը միջուկային զենքի մասին է։ Ըստ նրա, Արեւմուտքը շատ ավելի անհանգստանում է իր անվտանգության համար, քան «մահացող Ուկրաինայի ճակատագրով, որը ոչ մեկին պետք չէ»։

«Անդրօվկիանոսյան և եվրոպացի դեմագոգները չեն պատրաստվում զոհվել միջուկային համաղետում։ Ուստի նրանք կուլ կտան ընթացիկ հակամարտությունում ցանկացած զենքի կիրառումը»,- գրել է Մեդվեդևը:

Ավելի վաղ ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինքենը CBS-ին տված հարցազրույցում Մոսկվային նախազգուշացրել են միջուկային զենքի կիրառման սարսափելի հետևանքների մասին, ապա հավելել, որ Վաշինգտոնը մշակել է գործողությունների ծրագիր, եթե Ռուսաստանը միջուկային զենք օգտագործի Ուկրաինայում։  Միացյալ Նահանգների նախագահի ազգային անվտանգության հարցերով օգնական Ջեյք Սալիվանը նույնպես ասել էր, որ Մոսկվային նախազգուշացրել են միջուկային զենքի կիրառման հետևանքների մասին։

 

Շարունակելի

Արթուր Հովհաննիսյան