Նովոսիբիրսկում զինկոմիսարիատ են հրկիզել

Նովոսիբիրսկի զինկոմիսարիատի վրա «Մոլոտովի կոկտեյլներ» են նետել։ Զինկոմիսարիատի գույքն ու շինությունները չեն տուժել, կասկածյալը ձերբակալվել է, կատարվում են քննչական միջոցառումներ, հաղորդում է «Ինտերֆաքսը»:

Ուկրաինայում պատերազմի պատճառով ՌԴ-ում մասնակի մոբիլիզացիա հայտարարվելուց հետո տասնյակ զինկոմիսարիատներ են հրկիզվել։