Աշխարհը միջուկային պատերազմի շեմին. 15

Սկիզբը` այստեղ

 

Ռուսաստանի, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ու նրա վարչախմբի և, ընդհանրապես, ռուս ժողովրդի առավել մոլի թշնամիներից մեկը` Մեծ Բրիտանիայի վարչապետ Լիզ Թրասը, որն ամբողջովին ծառայում է գլոբալիստներին, ջհուդամասոններին, օրերս Արևմուտքին կոչ է արել անտեսել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի նախազգուշացումները, շարունակել հակառուսական պատժամիջոցներ կիրառել և օգնել Ուկրաինային։

«Մենք չպետք է լսենք նրա ճոճումները զենքի ու շինծու սպառնալիքները,- «РИА Новости»-ի տեղեկացմամբ, CNN-ին տված հարցազրույցում ասել է Թրուսը:- Մենք պետք է շարունակենք պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի դեմ և աջակցենք Ուկրաինային»:

Թրասն ընդգծել է, որ Մեծ Բրիտանիան մտադիր է նման կերպ վարվել, և վստահություն է հայտնել, որ նույն վերաբերմունքը կա նաև ԱՄՆ-ում։

Անցած չորեքշաբթի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ռուսներին ուղղված հեռուստաուղերձում հայտարարեց, որ Արևմուտքը հատել է իր հակառուսական քաղաքականության բոլոր սահմանները, ինչպես նաև Ռուսաստանի հասցեին մշտական սպառնալիքները։ Նրա խոսքով` Արևմուտքի կողմից միջուկային շանտաժ է եղել` Ռուսաստանի դեմ զանգվածային ոչնչացման զենքի կիրառման սպառնալիք։ Պուտինը հիշեցրել է Արևմուտքին, որ Ռուսաստանն օտարերկրյա ռազմական տեխնիկային գերազանցում է մի շարք բաղադրիչներով, և Ռուսաստանին միջուկային զենքով շանտաժի ենթարկել փորձողներին զգուշացրել, որ «քամիների վարդը կարող է շրջվել իրենց կողմը»:

Շուրջ մեկ ամիս առաջ Մեծ Բրիտանիայի այն ժամանակվա վարչապետ Բորիս Ջոնսոնն Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության մեկնարկից ի վեր արդեն երրորդ անգամ այցելելով Կիև և հանդիպելով նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ, «Reuters»-ի տեղեկացմամբ, խոստացել շարունակել իր աջակցությունը Կիևին` 54 միլիոն ֆունտ ստերլինգի (63,5 միլիոն դոլարի) օգնության փաթեթ, որը կներառի 2000 անօդաչու թռչող սարք, ինչպես նաև զինամթերք:

«Մեծ Բրիտանիան կշարունակի աջակցել մեր ուկրաինացի ընկերներին,- թվիթերյան իր էջում գրել է Բորիս Ջոնսոնը:- Ես հավատում եմ, որ Ուկրաինան կարող է և հաղթելու է այս պատերազմում»:

Համեմատության համար նշենք, որ Դոնբասում և Ուկրաինայում ՌԴ հատուկ ռազմական գործողության անցած 7 ամսում Ռուսաստանի ՀՕՊ և օդատիեզերական ուժերին հաջողվել է ոչնչացնել և ՌԷՊ-ի միջոցներով որսալ, առգրավել Ուկրաինայի և ՆԱՏՕ-ի անդամ պետությունների շուրջ 2000 ԱԹՍ:

Հընթացս նշենք նաև, որ Մեծ Բրիտանիայի նոր վարչապետ Լիզ Թրասի կառավարությունը, ինչպես «The Sunday Telegraph»-ին տված հարցազրույցում հայտարարել է Միացյալ Թագավորության պաշտպանության նախարար Բեն Ուոլեսը, մտադիր է մինչև տասնամյակի վերջ կրկնապատկել երկրի պաշտպանական բյուջեն` այն հասցնելով մինչև 100 միլիարդ ֆունտի (108,45 մլրդ դոլարի):

Ավելի վաղ, օգոստոսի 24-ին, ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել էր 2,98 մլրդ դոլարի նոր տրանշի մասին՝ որպես օգնության մի մաս, որը կհատկացվի Կիևին զենքի և ռազմական տեխնիկայի տեսքով։

Վաշինգտոնն ու ՆԱՏՕ-ի նրա դաշնակիցներն ինչպես դեռ փետրվարի 24-ից առաջ, այնպես էլ, հատկապես, դրանից հետո, այսինքն` անհամեմատ մեծ ծավալներով, շարունակում են զենք- զինամթերք և ռազմական տեխնիկա առաքել Ուկրաինա։ Մոսկվան բազմիցս հայտարարել է , որ արևմտյան զենքի մատակարարումը միայն երկարացնում է հակամարտությունը, իսկ դրանցով տրանսպորտը դառնում է օրինական թիրախ Ռուսաստանի օդատիեզերական ուժերի համար։

Չնայած վերոնշյալ զգուշացմանը, զգուշանալով հակամարտության ընդլայնումից և ՆԱՏՕ-ի հետ անմիջական լայնածավալ ռազմական բախումից, ՌԴ զինված ուժերը մինչ այսօր չեն ոչնչացրել Ուկրաինա զենք- զինամթերք, ռազմական տեխնիկա տեղափոխող ՆԱՏՕ-ի անդամ որևէ պետության գեթ մեկ տրանսպորտային միջոց, սակայն այդ օրը կարծես թե հեռու չէ, և, ինչպես արդեն նշել ենք, խնդիրը միայն այն չէ, որ ՌԴ համբերությունը մոտ է սպառմանը:

Բոլորն էլ քաջ գիտակցում են, որ ԱՄՆ-ը, ՆԱՏՕ-ն, Արևմուտքը Ուկրաինայի միջոցով և Ուկրաինայի ու Դոնբասի տարածքներից Ռուսաստանի դեմ վարում են ռեսուրսների, ՌԴ զինված ուժերի ռազմատեխնիկական, հնարավորին չափով նաև մարդկային կարողությունները մաշելու պատերազմ: Ընդ որում, դա ՌԴ դեմ նրանց հիբրիդային պատերազմի սոսկ մի բաղադրիչն է, նրանք զուգահեռաբար փորձում են Ռուսաստանը ծնկի բերել տնտեսական և այլ առումներով:

ՌԴ զինված ուժերը ստիպված են ահռելի ծախսեր կատարել իրենց վերահսկողության տակ գտնվող առայժմ դեռ Ուկրաինայի, ինչպես նաև Դոնբասի հանրապետությունների տարածքների ռազմական ու քաղաքացիական թիրախներին արևմտյան զենքերով (հրթիռներ, ռեակտիվ արկեր, ԱԹՍ-ներ և այլն) հասցվող հարվածները հնարավորինս չեզոքացնելու համար: Դժվար թե հնարավոր լինի այսպես երկար շարունակել…

Նկատի ունենանք նաև, որ հատուկ ռազմական գործողությունը, ինչպես «РИА Новости» տեղեկացմամբ , հայտարարել է Ղրիմի ղեկավար Սերգեյ Ակսյոնովը, հանրաքվեի ավարտից և Ռուսաստանի կազմ Դոնբասի հանրապետությունների, Խերսոնի և Զապորոժիեի մարզերի մտնելուց հետո վերածվելու է հակաահաբեկչականի: Սա նշանակում է, որ ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի նրա դաշնակիցների կողմից Ուկրաինային ցուցաբերվող ռազմական աջակցությունն առաջիկայում կարող է դիտվել որպես ահաբեկչությանը ցուցաբերվող աջակցություն ու հանգեցնել նշված ռազմական օգնությունը տեղ հասցնող արևմտյան տրանսպորտային միջոցների ոչնչացմանը:

Ի տարբերություն Թրասի, ԱՄՆ-ում չեն անտեսել Պուտինի զգուշացումները համապատասխան, այդ թվում նաև ՌԴ տարածքային ամբողջականությանը սպառնացող վտանգի դեպքում բոլոր հնարավոր միջոցները (ներառյալ միջուկային զենք) կիրառելու վերաբերյալ: Այն, եթե նկատի ունենանք ընթացող հակամարտությունը, կարող է լինել նաև հետևյալ դեպքում` եթե ՌԴ նկատմամբ կիրառվի զանգվածային ոչնչացման որևէ զենք (ընդգծենք, որ Ուկրաինայի կողմից «Բայրաքթարների» միջոցով կենսաբանական զենքի կիրառման հավանականությունը մեծ է) կամ սպառնալիքի տակ հայտնվի Ռուսաստանի, որպես ինքնիշխան պետության, գոյությունը:

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը CBS-ին տված հարցազրույցում ասել է, որ ԱՄՆ-ն անմիջական կապի մեջ է Ռուսաստանի հետ՝ միջուկային զենք օգտագործելու «հնչող սպառնալիքների» պատճառով։

«Այո, շատ կարևոր է, որ Մոսկվան մեզանից անմիջականորեն լսի և մեզանից իմանա, որ հետևանքները սարսափելի են լինելու»,- ասել է նա։

Պետքարտուղարության ղեկավարը նաև պարզաբանել է, որ Վաշինգտոնը մշակել է գործողությունների ծրագիր, եթե Ռուսաստանը միջուկային զենք օգտագործի Ուկրաինայում։

Ամերիկացիները հրապարակավ սպառնում են Ռուսաստանին նրա համար «աղետալի» հետևանքներով և վճռական հակահարված խոստանում, սակայն հրաժարվում են մանրամասնել։ Ավելի վաղ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն ուշադրություն է հրավիրել միջուկային պատերազմի «շատ նշանակալի» ռիսկերի վրա:

Ըստ էության, հենց Բլինքենի սպառնալիքին արձագանքելով, ասել է ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը Ռուսաստանի «Առաջին ալիքի» «Մեծ խաղ» հաղորդաշարի եթերում ասել է, որ ԱՄՆ-ը պետք է «հովանա» և դադարեցնի իրավիճակը սրել՝ այն մոտեցնելով վտանգավոր սահմանագծի:

 

Շարունակելի

Արթուր Հովհաննիսյան