Ռուսաստանի հետ բանակցություններն անհնարին կդառնան հանրաքվեից հետո. Զելենսկի

Ռուսաստանի հետ բանակցություններն անհնարին կդառնան Դոնբասի հանրապետություններում, ինչպես նաև Խերսոնի և Զապորոժիեի շրջաններում հանրաքվեներ անցկացնելուց հետո, ամերիկյան CBS հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է Վլադիմիր Զելենսկին։

«Ռուսաստանի կառավարությունը կարող է պաշտոնապես հայտարարել, որ հանրաքվեն ավարտվել է, և կհրապարակվեն արդյունքները։ Դա ամեն դեպքում անհնարին կդարձնի Ռուսաստանի Դաշնության նախագահի (Վլադիմիր Պուտինի) հետ դիվանագիտական ​​բանակցությունների շարունակությունը»,- ասել է Զելենսկին։

Նա կոչ է արել ԱՄՆ-ին շարունակել աջակցել Ուկրաինային։ Նրա խոսքով, դեռևս Վաշինգտոնը Կիևին ամեն ամիս 1,5 միլիարդ դոլար է հատկացնում «բյուջեին աջակցելու համար»։

Ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը դիմել էր ռուսներին, որում հայտարարել էր, որ Ռուսաստանը կաջակցի Լուգանսկի, Դոնեցկի, Զապորոժիեի և Խերսոնի շրջանների հանրաքվեների որոշումները, իսկ սեպտեմբերի 21-ից հայտարարել է երկրում մասնակի մոբիլիզացիա։

Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի առավոտյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր Ուկրաինայի ապառազմականացման համար հատուկ ռազմական գործողություն սկսելու մասին։