Վյաչեսլավ Վոլոդինը հանդիպել է Ալիևի հետ

ՌԴ պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Հանդիպման ընթացքում Վոլոդինը Ալիևին է փոխանցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ողջունի խոսքերը և լավագույն մաղթանքները։ «Ռուսաստանի և Ադրբեջանի հարաբերությունները հաջողությամբ զարգանում են՝ շատ հարցերում մեր նախագահների ջանքերի շնորհիվ»,- նշել է նա։

Վյաչեսլավ Վոլոդինն ընդգծել է, որ Պետական դուման և Միլի մեջլիսը պետք է աշխատեն երկու երկրների դաշնակցային փոխգործակցության հռչակագրի իրականացման օրենսդրական ապահովման ուղղությամբ։

Ալիևը ՌԴ-ի հետ միջխորհրդարանական շփումների շարունակման հույս է հայտնել, այդ թվում միջազգային հարթակներում։