ԱՄՆ-ը ունի ծրագիր, եթե Ռուսաստանը միջուկային զենք օգտագործի. Բլինկեն

Սպիտակ տունը գործողությունների ծրագիր ունի այն դեպքում, երբ Ռուսաստանը միջուկային զենք օգտագործի Ուկրաինայում, CBS-ին տված հարցազրույցում ասել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը։

Նրա խոսքով, ԱՄՆ-ը ուղիղ կապի մեջ է Ռուսաստանի հետ՝ միջուկային զենք օգտագործելու «սպառնալիքների» պատճառով։

«Շատ կարևոր է, որ Մոսկվան մեզանից անմիջապես լսի և մեզանից իմանա, որ հետևանքները սարսափելի կլինեն», – ասել է նա։

Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի առավոտյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր Ուկրաինայի ապառազմականացման համար հատուկ ռազմական գործողություն սկսելու մասին։ Իսկ սեպտեմբերին 21-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը դիմելով ռուսներին հայտարարել է երկրում մասնակի մոբիլիզացիա։