13 օր է՝ մեր զինվորների դիերը Վերին Շորժայի ձորակում են, ես չգիտեմ՝ իմ երեխան գերեվարվա՞ծ է, զոհվա՞ծ է, թե կորած (տեսանյութ)

Ադրբեջանական վերջին ագրեսիայից հետո անհետ կորած զինծառայողների հարազատները բողոքի ակցիա են իրականացնում ՀՀ ՊՆ-ի շենքի մոտ:

Նրանցից ժամկետային զինծառայող Սերյոժա Ղազարյանի հայրը՝ Սերժիկ Ղազարյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ ինքն արդեն 13 օր լուր չունի իր երեխայի մասին. «Պարոն Փաշինյանը, ժողովուրդն արդեն հուսալքության մեջ է: Դիմում եմ ձեզ որպես զինվորի ծնող: Ակնկալում է զինվորի ծնողի աչքերով նայել ժողովրդին ու ձեր խոսքն ասել ժողովրդին, որը հիմա ներսում է գտնվում:

Պարոն Պապիկյան, արդեն ուղիղ 13 օր է, ոչ մի լուր չունեմ իմ երեխայից և մնացած երեխաներից: Ի՞նչ միջոցներ եք ձեռնարկում: 13 օր այդ ձորակի մեջ ունենք վիրավորներ, ունենք դիեր: Ոչինչ չեք ձեռնարկում, որ գոնե վիրավորներին ժամանակին հանեիք, երեխաները հիմա փրկված կլինեին: Խոսքը Վերին Շորժայի մասին է, որտեղ ունեցել ենք զոհեր ու վիրավորներ: 13 օրում գելերը, աղվեսները հոշոտած կլինեն դիակները, ո՞նց ենք տանելու տանք ծնողներին: Մենք առողջ երեխա ենք տվել, որ հայրենիքը պաշտպանի, այսօր անելանելի վիճակում ենք: Բայց ես կկանգնեմ իմ զինվորի, իմ սպայի կողքին»,-ասաց նա:

Մանրամասները՝ տեսանյութում