Մեր մտքերը փորձություններով անցնող Հայաստանի ժողովրդի հետ են․ հույն պատգամավոր

«Նոր ժողովրդավարություն» կուսակցության պատգամավոր Խարիս Թեոխարիսը հայտարարել է, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև ռազմական գործողությունները պետք է հնարավորինս շուտ դադարեցվեն: Այս մասին տեղեկացրել է Հունաստանում ՀՀ դեսպանատունը։ «Պետք է հարգել բոլոր պետությունների տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը: Սա նաև Հունաստանի դիրքորոշումն է, ինչպես որ հայտնել է Հունաստանի ԱԳ նախարարությունը:

Ակնկալում ենք խաղաղ գործընթացի անմիջական արդյունքների: Մեր մտքերը փորձություններով անցնող Հայաստանի ժողովրդի հետ են»: