ԱԻՆ ծառայակիցն, ում հետ կապը կորել էր, գտնվում է իր մյուս գործընկերների մոտ

ԱԻՆ ծառայակիցը, ում հետ կապը կորել էր Ներքին Հանդի տարածքից դիեր վերադարձնելու ընթացքում, արդեն գտնվում է իր մյուս գործընկերների մոտ` իր առջև դրված խնդիրը կատարած։

Այս մասին ֆեյսբուքում գրել է ՀՀ ԱԻՆ մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը:

«Նրա հետ ամեն ինչ կարգին է»,- գրել է նա։