Ցուցարարների մի մասը երթով շարժվում է դեպի Ռոբերտ Քոչարյանի գրասենյակ

ԱԺ շենքի մոտ տեղի ունեցող ակցիայի ընթացքում մասնակիցներից մեկը ոստիկանության մեքենայից խոսափողով կոչ արեց գնալ ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակ՝ խնդրելու նրան ղեկավարել շարժումը։

Ակցիայի մյուս մասնակիցները շարունակում են մնալ Ազգային ժողովի մոտ։ Հայտնում է SPUTNIK Արմենիայի թղթակիցը։