Լավ եմ արել․ իմ երկրում ինձ ոչ մեկը չի կարա դավաճան ասի (տեսանյութ)

Ճիշտ եմ արել, լավ եմ արել, հեռու գնացեք. Իմ երկրում ինձ ոչ մեկը չի կարա դավաճան ասի: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 15-ին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ՔՊ խմբակցության պատգամավոր Քրիստինե Պողոսյանը:

ԱԺ-ում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանի ելույթի ժամանակ իրավիճակը լարվեց: Նա ասաց. «Երեկ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ եթե ինքը մի թուղթ ստորագրի, մարդիկ իրեն կարող են ասել դավաճան: Մի պահ մտածեք, որ այդ պիտակն ամեն մեկիդ կպնելու է»:  Դահլիճից սկսեցին բղավել ու արձագանքել նրան:

Մանրամասները՝ տեսանյութում