Հավատացեք, հեռու չէ այն պահը, որ անարգ թշնամին արնաքամ է լինելու․ Աշոտ Մելիքյան
Սիրելի հայրենակիցներ.
Այս դժվարին պահին անհրաժեշտ է չտրվել սադրանքների, զինվել թշնամուն էլ ավելի ուժգին հակահարված տալու վճռականությամբ։ Բոլորը պետք է իմանան, որ մեր հերոս տղաների անհավատալի խիզախության շնորհիվ ՀՀ բոլոր բնակավայրերը մնում են մեր վերահսկողության տակ, թշնամին շարունակում է կրել մեծաթիվ զոհեր, զոհվածների ամենօրյա գիշերային թաղումները դժգոհության ալիք են առաջացրել ադրբեջանի բնակչության շրջանում, հանրության մեջ հնչում են հակաալիևյան կոչեր։ Հավատացեք, հեռու չէ այն պահը, որ անարգ թշնամին արնաքամ է լինելու։ Բռունցվե՛ք ՉԱՐԵՆՑՅԱՆ միասնականության կոչով, դիմացե՛ք և տեր կանգնե՜ք յոթհազարամյա ՀԱՅԱՍՏԱՆ աշխարհին։
ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն