ՊՆ 5 զինծառայողի հրշեջ փրկարարներն են տեղափոխել հիվանդանոցներ

Այսօր հրդեհ է բռնկվել Վայոց Ձորի մարզի Ջերմուկ քաղաքի զորամասի մոտակայքում, հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը։

«Ժամը 01։49-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքի զորամասի մոտակայքում։ ՊՆ թիվ N զորամասի 5 զինծառայող հրշեջ-փրկարարների կողմից տեղափոխվել են հրշեջ-փրկարարական ջոկատի տարածք, այնուհետև՝ համապատասխան ԲԿ»,–ասված է հաղորդագրության մեջ։

Նշվում է նաև, որ հրդեհը մարվել է ԱԻՆ հրշեջ-փրկարարական ջոկատի կողմից։