Ֆիլիպ Ռիկերը ժամանել է Բաքու

Կովկասյան բանակցությունների հարցերով ԱՄՆ Պետդեպարտամենտի ավագ խորհրդական, ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Ֆիլիպ Ռիկերը ժամանել է Բաքու։ Այս մասին հայտնել է Ադրբեջանում ԱՄՆ դեսպանատունը։

Դեսպան Ռիկերը կքննարկի «ամուր խաղաղության հասնելուն ուղղված ԱՄՆ-ի դիվանագիտական ջանքերը»։