Աշխարհն ավերվելու է նիկոլանմանների ջանքերով

ՀՀԿ ԳՄ անդամ, ՀՀ ՊՆ նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Մինչ գեոքաղաքական գործընթացները փորձում են մեղմել կամ կառավարել աշխարհում կուտակված բազմաթիվ պայթյունավտանգ կոնֆլիկտները, Հյուսիսային Կորեան օրենք է ընդունել, որը նրան իրավունք է տալիս կանխարգելիչ միջուկային հարված հասցնել:

Նման հարվածը հնարավոր կդառնա, եթե Փհենյանը թշնամու սպառնալիքը մոտալուտ և հավանական համարի:

Կիմ Չեն Ինն այժմ օժտված է միանձնյա, միջուկային զենքի հետ կապված գործողությունների ցանկացած որոշում կայացնելու բացառիկ  իրավունքով։

ԿԺԴՀ ղեկավարն ասել է նաև, որ երկիրը ապամիջուկայնացման շուրջ բանակցություններ չի վարի։

Աշխարհն ավիրվելու է նիկոլանմանների ջանքերով` ոմանք հանուն իրենց երկրի, ոմանք` հանուն անձնական շահերի, դրանցից մեկն էլ` հանուն թշնամու»։