Ադրբեջանը կրակ է բացել հայ-ադրբեջանական սահմանի հարավարևելյան հատվածի մարտական դիրքերի ուղղությամբ. ՊՆ

Սեպտեմբերի 8-ին՝ ժամը 02:30-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանագոտու հարավարևելյան հատվածում տեղակայված հայկական մարտական դիրքերի ուղղությամբ: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը։ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=pfbid052Pm3wEY5sVcpS6h7PNXoNgc4jNL1UiZ1mhwNyHhwrBieDnMTkd8QUADaKxagenml&id=100084022759287

Ըստ հաղորդագրության՝ պատասխան գործողություններով ադրբեջանական ստորաբաժանումների կրակը լռեցվել է:

Հայկական կողմից կորուստներ չկան: