Թե մինչ այդ ինչ ահռելի վնասներ կկրի երկիրը, շատ դժվար է գնահատել․ Պատգամավոր

Այսօր այցելել եմ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկ և հանդիպել մեր քաղբանտարկյալ տղաների հետ։

Պատանդի կարգավիճակում գտնվող մեր ընկերները չեն արել մի բան, ինչի համար պետք է ամաչեն, առավել ևս՝ անազատության մեջ լինեն։

Այս ողբերգությունն անշուշտ մի օր կավարտվի, տարբեր օղակների թյուրիմացությունները, դավաճանները կհայտնվեն համապատասխան վայրերում, բայց թե մինչ այդ ինչ ահռելի վնասներ կկրի երկիրը, շատ դժվար է գնահատել։

 

ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան էջից