ԵՊՀ իրանագիտության ամբիոնի շրջանակներում նախատեսվում է ստեղծել Ատրպատականի ուսումնասիրության կենտրոն
Հայաստանի Սյունիքի մարզի հետ անմիջականորեն սահմանակից Իրանի Ատրպատական հինավուրց երկրամասը բոլոր առումներով չափազանց կարևոր նշանակություն ունի մեր բարեկամ երկրների և ժողովուրդների միջև հարաբերությունների տեսանկյունից
Իրանական նշանակալի քաղաքներից Ատրպատականի սիրտ Թավրիզում գործող Թեհրանից հետո Իրանի երկրորդ ամենահին համալսարանի ռեկտորի այցը ԵՊՀ և մեր Մայր բուհի իրանագիտության ամբիոն, կարծում եմ՝ նշանակալի իրադարձություն է, հատկապես, որ դրա արդյունքում ԵՊՀ իրանագիտության ամբիոնի շրջանակներում նախատեսվում է ստեղծել Ատրպատականի ուսումնասիրության կենտրոն, իսկ Թավրիզի համալսարանում հայագիտության ամբիոն։
Վարդան Ոսկանյան