«Պայծառ», «մրցունակ» ու «նպատակասլաց» բառերը լավագույնս կարող են նկարագրել այդ դպրոցականներին

Գիտելիքի օրվանն ընդառաջ կուզենայի կիսվել տպավորություններովս ավագ դպրոցների աշակերտների համար կազմակերպված ԱԺ «Ամառային դպրոց» ծրագրի շրջանակներում իմ բանախոսությունից:

«Պայծառ», «մրցունակ» ու «նպատակասլաց» բառերը լավագույնս կարող են նկարագրել այդ դպրոցականներին: Մենք պարտավոր ենք հասնել մեր նպատակին՝ այդ թվում նման դպրոցականների և երիտասարդների ապագայի համար:

Հ․Գ․

Դասախոսության հրավերը ընդունելուս պատճառը շատ պարզ է՝ ես համարում եմ, որ մեր դպրոցականները արժանի չեն նրան, որ կյանքում առաջին անգամ Ազգային ժողովի շենք մտնելով շփվեն միայն իշխող խունտայի երեսփոխանների հետ:

Հայկ Մամիջանյանի ֆեյսբուքյան էջից