Ահաբեկչության մասին սուտ տեղեկություններ տարածողը հայտնաբերվեց

Ոստիկանության Շենգավիթի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ օգոստոսի 27-ին Հրազդանի կիրճում հայտնաբերվել, բաժին է բերվել և ձերբակալվել 59-ամյա Արմեն Խ.-ն:

Ոստիկանությունից հայտնում են, որ նա հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի (Ահաբեկչության մասին սուտ տեղեկություններ տարածելը) մեղադրանքով:

Խափանման միջոցը՝ ստորագրություն: