Մեկ տարի է, ինչ Կարմենը լքեց մեզ

Մեկ տարի է, ինչ Կարմենը լքեց մեզ։

Ամեն ինչում կռիվ էր տալիս մինչեւ վերջ։

Պայքարում էր թե իրեն, թե Հայաստանն ախտահարած հիվանդություննրի դեմ։

Հերթական քիմիայից հետո ընկճված էր։ Զանգեցի տրամադրությունը բարձրացնելու համար։

Ասացի. մի նեղվիր, ջանս, ես ըտենց ստրիժկով 20 տարի է ապրում եմ։ Քոնը հլը հետ կգա, իմն անհույս է։

Լիաթոք ծիծաղեցինք…

Աստվածային սեր կար իր մեջ։ Ու այդ սիրով նա մխիթարվում էր մինչեւ վերջ։

Հոգուդ հանգստություն եւ փրկություն, սիրելի ընկեր։

 

Արմեն Աշոտյանի ֆեյսբուքյան էջից