ԱՄՆ-ի և Ֆրանսիայի դեսպանները ցուցադրաբար հրաժարվում են այցելել Շուշի․ Հաջիև

Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը այսօր կրկնել է իր բռնապետի թեզը՝ ղարաբաղյան հակամարտության «լուծված լինելու» և ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունը շարունակելու «աննպատակահարմարության» վերաբերյալ։

«Այդ խումբը չկա այնպես, ինչպես չկա այն միջազգային խնդիրը, որը միջնորդների կարիք կարող էր ունենալ»,-  ասել է Հաջիևը։

Նա նշել է, որ ԱՄՆ-ը և Ֆրանսիան ոչ մի ներդրում չեն ունեցել ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում, իսկ այդ երկրների դեսպանները, չնայած բազմաթիվ հրավերներին, նրա խոսքով, ցուցադրականորեն հրաժարվում են այցելել Շուշի։

«Սա կարելի է դիտարկել որպես նրանց կողմից Ադրբեջանի տարածքային ամբողջականության չճանաչում»,- ասել է Հաջիևը։