Էդգար Ղազարյանը հայտարարեց, որ գնում է կառավարության շենք՝ Փաշինյանին հանդիպելու

ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը գնում է Կառավարության շենք՝ հանդիպելու Նիկոլ Փաշինյանին և նրան ներկայացնելու հրաժարականի պատճառները:

Նա քաղաքացիներին հորդորեց, որպեսզի իր հետ չգան.

«Ես կառավարության շենքը շրջափակելու մտադրություն չունեմ: Ոչ մեկի ներկայությունը պարտադիր չի, բացի լրատվամիջոցներից, ես կգամ ու ամեն ինչ ձեզ կզեկուցեմ»,-ասաց Ղազարյանը: