Ռեժիմի ողջ պրոպագանդսն լծվել է Էդգար Ղազարյանին որպես «նախկին» ներկայացնելուն․ Քաղաքագետ

Գործող ռեժիմի գոյության միակ հիմնավորումը, որը փորձում են հերթական անգամ խաղացնել, «նախկին-ներկա երկընտրանքն» է: Իրենց քաղաքական գոյության որեւէ այլ հիմնավորում չունեն, որովհետեւ չունեն որեւէ ձեռքբերում որեւէ ոլորտում, միայն կորուստներ, մահեր, պարտություններ ու ձախողումներ, ինչի պատճառով այդ միակ թեզից են կախված մնացել։

Ռեժիմի ողջ պրոպագանդսն լծվել է Էդգար Ղազարյանին որպես «նախկին» ներկայացնելուն։ «Նախկիններին» առաջին հերթին իրենց շարքերում թող որոնեն, էլ չասած, որ նախկիններն իրենց համեմատությամբ «ռուսսո տուրիստո օբլիկո մորալե» են ու ազնվության, պարկեշտության, պետական մտածողության կաճառներ (կրկնում եմ, իրենց հետ համեմատության դեպքում):

 

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանի ֆեյսբուքյան էջից