Ո՞ւմ կոկորդին կկանգնի Արցախը (տեսանյութ)

LIVEnews.am-ի «Երկրորդ կարծիք» հեղինակային հաղորդաշարի հյուրն է «Ազգային վերահսկողության համակարգ» ՀԿ նախագահ, պահեստազորի սպա Արթուր Գրիգորյանը:

Հաղորդման հյուրը ներկայացրեց Արցախի սահմանին առկա իրավիճակը ադրբեջանական ագրեսիայից հետո։ Արթուր Գրիգորյանն ասաց, որ իրավիճակը շարունակում է լարված մնալ և Ադրբեջանը պատրաստվում է նոր ռազմական գործողությունների՝ Լաչինը գրավելու և այնտեղից հայկական բնակչությանը դուրս բերելու համար։

Անդրադարձանք նաև ռուս խաղաղապահներին ուղղված Փաշինյանի մեղադրանքներին և Կրեմլի պաշտոնական պատասխանին։ Հաղորդման հյուրը հարց հնչեցրեց, թե ի՞նչ նպատակով է Ադրբեջանը փորձում արժեզրկել ռուս խաղաղապահների դերը, արդյո՞ք նպատակը Արևմուտքի դրդմամբ ռուս-թուրքական պատերազմ հրահրելը չէ։

Մանրամասները՝ տեսանյութում