Ռուսաստանն ամեն ինչ կանի Լեռնային Ղարաբաղում էսկալացիա թույլ չտալու համար. Վոլկով

Ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատար, գեներալ-մայոր Անդրեյ Վոլկովը հանդիպում է ունեցել Լեռնային Ղարաբաղի հասարակական և ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչների հետ։ Տեղեկությունը հրապարակվել է խաղաղապահների Telegram-յան ալիքում։

Հանդիպման ընթացքում գեներալը բացատրել է խաղաղապահ զորակազմի դիրքորոշումը ընթացող իրադարձությունների վերաբերյալ, տեղեկացրել կատարված աշխատանքների մասին։ Խաղաղապահ զորախմբի հրամանատարը վստահեցրել է, որ Ռուսաստանի Դաշնությունը կձեռնարկի բոլոր միջոցները իրավիճակի հետագա սրումը կանխելու համար։