Ոստիկանները բերման ենթարկեցին կառավարության մոտ բողոքի ակցիա անող քաղաքացիների

Ոստիկանությունը քիչ առաջ ուժի կիրառմամբ բերման ենթարկեց Կառավարության դիմաց բողոքի ակցիա անող մի կնոջ, ինչպես նաև Հովհաննես Իշխանյանին, որը ոստիկաններից պահանջում էր ներկայացնել կնոջը բերման ենթարկելու հիմքերը։

Կառավարության դիմաց բողոքի ակցիային մասնակցում էր նաև Վահագն Չախալյանը, որն ասաց, որ մարդկանց բերման ենթարկելով ոստիկանները փորձում են այնպես անել, որ մարդիկ չմիանան ակցիային և չկարողանան իրենց բողոքի ձայնը բարձրացնել Արցախում Ադրբեջանի կողմից սանձազերծած ռազմական գործողությունների դեմ։