Փաշինյանն ու իր տիկինը Սփյուռքում ստեղծում են կառավարվող կառույցներ՝ հայությանը պառակտելու նպատակով (տեսանյութ)

Արմինե Սիմոնյանի «Մենք» հեղինակային հաղորդաշարի հյուրը քաղաքագետ, հրապարակախոս, «Ասպարեզ» և «Հայրենիք» թերթերի նախկին գլխավոր խմբագիր Վաչե Բրուտյանն է։

*Ի՞նչ նոր գործիքակազմերով է Թուրքիան այսօր փորձում սեպ խրել Հայաստանի ու Սփյուռքի միջև, ի՞նչ մեխանիզմներով է փորձում պառակտել Սփյուռքը ներսից,
*Թուրքիան՝ հանձին Փաշինյանի ու իր խմբակի, Հայաստանում գտել է իր զինակիցներին, որոնք թուրքական քաղաքականության սպասարկուներն են։ Կա բացահայտ գործակցություն․․․
*Երևանը, Բաքուն, Անկարան նույն մտքերն են կրկնում․․․
*Չի բացառվում, որ Սփյուռքի հայտնի դեմքերի մուտքը հայրենիք արգելվել է Թուրքիայի թելադրանքով ու պահանջով,
*Սփյուռքում հայկական հարցի հետապնդման հիմնական ծանրությունն իր վրա է վերցրել Դաշնակցությունը, դրա համար Փաշինյանը թիրախավորել է Դաշնակցությանը,
*Փաստերը ցույց են տալիս, որ հայկական կողմն ընդունել է թուրքական նախապայմանները,
*Եթե ԱԽՔ Արմեն Գրիգորյանն ասում է, որ հայկական կողմն իր զորքերը պետք է հեռացնի Արցախից, նման հայտարարությամբ նա, փաստորեն, ընդունում է, որ Հայաստանն ագրեսոր պետություն է,
*Փաշինյանն ու իր խմբակը Սփյուռքում ստեղծում են այլընտրանքային կառույցներ, որոնք ուղղակիորեն ուղղորդվելու են ՔՊ-ից, Փաշինյանից ու թշնամական պետություններից․․․ Ի դեպ կան լուրեր, որ այդ գործը ստանձնել է Փաշինյանի տիկինը՝ Աննա Հակոբյանը։

Հարցազրույցն ամբողջությամբ դիտեք տեսանյութում։