ՆԱՏՕ-ի հրաժարումն Ուկրաինայից կփրկի Կիևը, վստահ է փորձագետը

Ուկրաինական ճգնաժամի ավարտի մասին կարելի է բանակցել, բայց դրա համար ՆԱՏՕ-ն պետք է հրաժարվի իր ծրագրերից։ Այս կարծիքը հայտնել է ամերիկացի տնտեսագետ Ջեֆրի Սաքսը Free Thoughts on the Future համաժողովում։

«Եթե մենք ուզում ենք ապրել կայուն աշխարհում, ապա պետք է լուծենք ճգնաժամը: Եվ ոչ ՆԱՏՕ-ի պայմաններով: Պետք է հասկանալ, որ էսկալացիան տեղի է ունեցել այն պատճառով, որ ԱՄՆ-ը պնդում էր դաշինքն ընդլայնել դեպի Արևելք»,- նրա խոսքերը մեջբերել է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Տարածաշրջանում լարվածության աննախադեպ աճը կապված է նաև Եվրամիության «անխոհեմության» հետ, հավելել է փորձագետը։

Նրա խոսքով՝ Ուկրաինայում հակամարտությունը լուծելու համար ԱՄՆ-ը պետք է հրաժարվի ռազմատենչ հռետորաբանությունից, ինչին ԱՄՆ վարչակազմը դեռ պատրաստ չէ։