Ավետիք Չալաբյանի գործով դատական նիստը հետաձգվեց՝ նրա վատառողջ լինելու հիմքով

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն նստավայրում դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ այսօր կրկին հետաձգվեց   հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանի գործով դատական նիստը՝ նրա վատառողջ լինելու հիմքով։

Դատավոր Մ. Մարտիրոսյանը հայտարարեց, որ դատական նիստը մեղադրյալի վատառողջ լինելու հետ կապված  հետաձգվում է, նշանակում օգոստոսի 1-ին՝ ժամը 14։00-ին։

Դատական նիստին ներկա էր նաև հանրային պաշտպան Էդուարդ Աղաջանյանը։ Վ. Հարությունյանը փոխանցեց Չալաբյանի խոսքը, որ առարկում է հանրային պաշտպան ներգրավելուն, և առաջարկեց հանրային պաշտպանին գործի որևէ նյութ չուղարկել։

Դատավորն ասաց, որ հանրային պաշտպանի ներգրավման հետ կապված մեղադրյալի հրաժարվելը որևէ նշանակություն չի կարող ունենալ, ուստի նյութերը կուղարկվեն։