Ջոնսոնը նախատեսում է այցելել Ուկրաինա մինչև իր լիազորությունների ավարտը. The Telegraph

Բորիս Ջոնսոնը նախատեսում է հանդիպել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն, նախքան նա վերջնականապես կլքի Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնը։ Այս մասին հայտնում է The Telegraph թերթը՝ հղում անելով սեփական աղբյուրին։ Ընդգծվում է, որ քաղաքական գործիչը  չի կարողանա պարզապես հեռանալ՝ թողնելով Ուկրաինայի թեման։

«Նա պատասխանատվության բեռ է զգում Վլադիմիր Զելենսկու ամենամեծ հովանավորը լինելու համար։ Նա չի կարող պարզապես հեռանալ, առանց համոզվելու, որ աշխարհը կաջակցի նրան»,- նշված է նյութում:

Հրատարակչությունը չի նշում վարչապետի երրորդ՝ առաջիկա այցի ժամկետները։ Հիշեցնենք, որ մինչ այդ Բորիս Ջոնսոնը Կիև էր այցելել այս տարվա հունիսին և ապրիլին։