Միկա Բադալյանը նախաինսուլտային վիճակում է․ փաստաբանական խումբ

Ազատագրում շարժման ղեկավար Միկա Բադալյանի մոտ նախաինսուլտային վիճակ է: Այս մասին հայտնել է նրա փաստաբանական խումբը:

«Միկա Բադալյանի առողջական վիճակը կտրուկ վատթարացել է /ներքին արունահոսություն, նախաինսուլտային վիճակ/, այժմ արդեն նրան տեղափոխում են Հանրապետական հիվանդանոց: Տեղում արդեն բժիշկների հետ զրուցելուց հետո կներկայացնենք մանրամասները»,-նշել են նրանք:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Միկա Բադալյանին տեղափոխել են քաղաքացիական հիվանդանոց։